Friday 4 May 2012

Հետաքրքիր իրավիճակներում Ալբերտ Էյնշտեյնը

Էյնշտեյնի ցրվածությունը
 Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն. -Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը: Ընկերը զարմանում է. -Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ: Էյնշտեյնն առարկեց. -Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:



Ինչ է պետք հայտնագործելու համար
 Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց. -Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում: Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց. -Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ:
        

Հանճարը
Էյնշտեյնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:
-Իմ ամուսինը հանճար է,- պատասխանեց նա,- նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:

Thursday 3 May 2012

Բլոգը հայտարարում եմ բացված


Հարգելի ֆիզիկներ և ֆիզիկայով հետաքրքրվողներ, թույլ տվեք ողջունել և շնորհավորել Ձեզ Առաջին Հայկական Ֆիզիկական Բլոգի բացման կապակցությամբ:
Իհարկե, բլոգը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ, այն գտնվում է դեռևս կառուցման փուլում: Բայց բլոգի մեկնարկը այս պահից տրված է:
Բլոգում շուտով Դուք կգտնեք  ֆիզիկային վերաբերող բազմաթիվ նյութեր՝ հետաքրքիր տեղեկություններ ֆիզիկայի մասին...
Դե՛, մաղթենք բլոգին բարի մեկնարկ…

Հ.Գ. Ինչպես նաև ֆիզիկայով հետաքրքրվողները կարող են կապվել մեզ հետ` mp1-mp1@rambler.ru էլ. փոստով բլոգի հեղինակ դառնալու համար...